Հայտնի է, թե ինչու չի կայացել Աքսել Վիտսելի տրանսֆերը «Յուվենտուս»

Բելգիայի ազգային հավաքականի և «Զենիթի» կիսապաշտպան Աքսել Վիտսելի տրանսֆերը վերջին պահին ձախողվեց:

Երեկ ԶԼՄ-ները գրում էին, որ բելգիացին մեկ ոտքով իտալական գրանդում է, սակայն վերջին պահին ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն արգելափակել է Վիտսելի տրանսֆերը, քանի որ նրանց չի հաջողվել փոխարինող գտնել Վիտսելին:

Այսպիսով Վիտսելը կարող է «Յուվե» տեղափոխվել 2017թ. ամռանը: Այդ ժամանակ բելգիացին կդառնա ազատ գործակալ: Նշենք, որ Իտալիայի չեմպիոնները պատրաստ էին բելգիացու դիմաց վճարել 18 մլն եվրո + բոնուսներ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ