Հայտնի է, թե երբ խաղադաշտ կվերադառնա Մարկո Ռոյսը

Դորտմունդի «Բորուսիայի» ավագ Մարկո Ռոյսը, ով շարունակում է ապաքինվել ստացած վնասվածքից, մոտ է խաղադաշտ վերադառնալուն:

Գերմանական ակումբը հայտնում է, որ 27-ամյա ֆուտբոլիստը առաջիկա օրերին կվերսկսի մարզումները:

Այսպիսով, Ռոյսը բաց կթողնի Գերմանիայի Սուպերգավաթի հանդիպումը «Բավարիայի» դեմ (օգոստոսի 14), բայց կկարողանա մասնակցել Բունդեսլիգայի առաջին տուրի խաղին, որը տեղի կունենա օգոստոսի 27-ին: Այդ օրը «իշամեղուները» կհանդիպեն «Մայնցին»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ