Հայտնի է, թե երբ խաղադաշտ կվերադառնա Մարկո Ռոյսը

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոհահիմ Վատցկեն հայտարարել է, որ թիմի հարձակվող Մարկո Ռոյսի վերականգնումն ընթանում է ըստ ծրագրի: Մարկոն կարող է խաղադաշտ վերադառնալ արդեն օգոստոսին:

«Ռոյսի վերականգնումն ընթանում է ըստ ծրագրի: Նրանից մեկ ամիս կպահանջվի լավ մարզավիճակ ձեռք բերելու համար, որից հետո նա կմիանա ընդհանուր խմբին: Դա սպասվում է օգոստոսի 15-ից հետո»,- ասել է Վատցկեն:

Հիշեցնենք, որ 27-ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով ստիպված եղավ բաց թողնել Եվրո 2016-ը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ