Հայտնի է, թե երբ խաղադաշտ կվերադառնա Լիոնել Մեսին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն չի ցանկանում արագացնել թիմի հարձակվող Լեո Մեսիի վերադարձը մեկնարկային կազմ, ով շարունակում է ապաքինվել մկանային վնասվածքից հետո:

Ինչպես հաղորդում է Sport.es-ը, միջազգային հանդիպումներից հետո Մեսին կհայտնվի Իսպանիայի առաջնության «Դեպորտիվոյի» (հոկտեմբերի 16) հետ խաղի հայտացուցակում, սակայն խաղադաշտում անցկացնելու համար նրան կտրամադրվի 30 րոպե:

Կատալոնական ակումբի բժիշկները և մարզչական շտաբը վստահ են, որ Լեոն պետք է 100%-ով պատրաստ լինի Չեմպիոնների լիգայի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին, որը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին:

Ինչպես է «Բարսելոնան» խաղում առանց Մեսիի

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ