Հայտնի է, թե երբ խաղադաշտ կվերադառնա «Բարսելոնայի» պաշտպանը

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտիից շուրջ երկու շաբաթ կպահանջվի վնասվածքից ապաքինվելու համար:

Հիշեցնենք, որ 22-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել մարզման ժամանակ, որի պատճառով չմասնակցեց «Ատլետիկոյի» դեմ խաղին:

Ակնկալվում է, որ Ումտիտին կկարողանա «Բարսելոնայի» կազմում խաղադաշտ դուրս գալ միայն ազգային հավաքականների առաջիկա խաղերից հետո:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ