Հայտնի է, թե երբ տեղի կունենա Իսպանիայի գավաթի եզրափակիչը

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան, չնայած «Սևիլիայի» ու «Բարսելոնայի» դիմումին, որոշում է կայացրել չփոխել Իսպանիայի գավաթի խաղարկության ժամը:

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, հանդիպումը տեղի է ունենալու մայիսի 22-ին՝ Երևանի ժամանակով 22:30-ին:

Նշենք, որ թիմերը խնդրել էին ֆեդերացիային խաղն ավելի վաղ մեկնարկել, որպեսզի երկրպագուները կարողանային գնացքով տուն վերադառնալ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ