Հայտնի է, թե երբ շարք կվերադառնա Լիոնել Մեսին

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին շարունակում է ապաքինվել մկանի վնասվածքից:

Այսօր արգենտինացին առաջին մարզումն է անցկացրել խաղադաշտում, սակայն մարզվել է անհատական ծրագրով:

Ակնկալվում է, որ Մեսին լիովին պատրաստ կլինի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի հանդիպմանը «Մանչեսթեր Սիթիի» դեմ:

Իսկ «Դեպորտիվոյի» հետ խաղին, որը կայանալու է 4 օր ավելի վաղ, Մեսին, ամենայն հավանականությամբ չի կարողանա օգնել թիմին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ