Հայտնի է, թե երբ կապաքինվի Լուիս Սուարեսը

Հայտնի է, թե կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսից որքան ժամանակ կպահանջվի ապաքինման համար՝ հայտնում է Associated Press-ը:

Ուրուգվայցի հարձակվողը կարող է խաղադաշտ վերադառնալ միայն 3 շաբաթից:

Հիշեցնենք, որ Լուիս Սուարեսը վնասվածք էր ստացել Իսպանիայի գավաթի եզրափակիչում՝ «Սևիլիայի» դեմ հանդիպմանը, որում կատալոնացիները 28-րդ անգամ դարձան Արքայական գավաթի հաղթող:

Հավելենք՝ Ամերիկայի գավաթի խաղարկությունն սկսվում է հունիսի 4-ին: Ուրուգվայի հավաքականն առաջին հանդիպումը կանցկացնի հունիսի 6-ին Մեքսիկայի ընտրանու դեմ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ