Հայտնի է, թե երբ կանցկացվի «Մանչեսթեր Յունայթեդ» – «Բորնմութ» խաղը

Անգլիայի Պրեմիեր լիգայի 38-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» – «Բորնմութ» հանդիպումը նախատեսված էր անցկացնել մայիսի 15-ին, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով՝ հանդիպումը չեղարկվել էր:

Պրեմիեր լիգայի պաշտոնական թվիթերյան էջից տեղեկանում ենք, որ հանդիպումն անցկացվելու է մայիսի 17-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

Ավելի վաղ տեղեկացրինք, որ խաղը չեղարկվել է, քանի որ տրիբունայում հայտնաբերվել է կասկածելի փաթեթ: Ոստիկանությունն անմիջապես ստուգումներ է սկսել մարզադաշտում՝ տվյալ հատվածի երկրպագուներին տարհանելով սեկտորից:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ