Հայտնի է «Շապեկոենսե» ակումբի ավիավթարի պատճառը

Կոլումբիայի քաղաքացիական ավիացիայի անվտանգության քարտուղար Ֆրեդի Բոնիլյան պաշտոնապես հաստատել է այն տարբերակը, որը դարձել է «Շապեկոենսե» ակումբի ինքնաթիռի վթարի պատճառը:

«Տեղզննում անցկացնելուց հետո պարզ է դարձել, որ ինքնաթիռում բավական վառելիք չի եղել, այդ իսկ պատճառով մենք հետաքննություն ենք անցկացրել, որպեսզի հասկանան թե իրականում ինչ է տեղի ունեցել:

Ըստ միջազգային ստանդարտների, եթե ինքնաթիռը ունի այդպիսի խնդիր, ապա նա պետք է ունենա լրացուցիչ վառելիք ևս 35 րոպե թռիչքի համար», – ասել է Բոնիլյան:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին Կոլումբիայի Մեդելին քաղաքի մոտակայքում բրազիլական «Շապեկոենսե» ակումբի ինքնաթիռը վթարի էր ենթարկվել: 77 հոգուց ողջ էր մնացել ընդամենը 6 հոգի, որոնց թվում էին բրազիլական ակումբի 3 ֆուտբոլիստ:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ