Հայտնի է Սերիա Ա-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

«Յուվենտուսի» նորեկ Գոնսալո Հիգուաինը ներկա պահին համարվում Ա Սերիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Արգենտինացին, ով վերջին տրանսֆերային պատուհանի ժամանակ «Նապոլիից» տեղափոխվեց Թուրին, վաստակում է տարեկան 7,5 մլն եվրո:

Հիգուաինը կարողացավ շրջանցել «Ռոմայի» ֆուտբոլիստ Դանիելե դե Ռոսիին (6,5 մլն եվրո), ով երկար տարիներ համարվում էր Իտալիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

Մարզիչների ցուցակում առաջին հորիզոնականը զբաղեցնում է «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին, ով վաստակում է 5 մլն եվրո, իսկ ահա նրան հաջորդում է «Ռոմայի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին (3մլն եվրո):

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ