Հայտնի է մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Պորտուգալիայի առաջնությունում

«Բենֆիկայի» հարձակվող Ժոնասը ճանաչվել է Պորտուգալիայի առաջնության 2015/16 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է А Bola-ն: Վերջինս ընթացիկ առաջնությունում դարձել է 31 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ:

32-ամյա հարձակվողը ստացել է ձայների 32 տոկոսը և առաջ է անցել «Սպորտինգի» կիսապաշտպան Ժոաո Մարիուից (19%) և նույն թիմի ֆուտբոլիստ Ադրիեն Սիլվայից (10%):

Տարվա հայտնություն է ճանաչվել Ռենատու Սանշեսը, ով ամռանը կտեղափոխվի «Բավարիա»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ