Հայտնի է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմը, որ մեկնել է Լոնդոն՝ «Տոտենհեմի» խաղի համար

Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելու է «Տոտենհեմին»։ «Կարմիր սատանաներն» արդեն գնացքով մեկնել են Լոնդոն։

«Մանչեսթեր Յունայթեդի» կազմից բացակայել են Պոլ Պոգբան՝ հոր մահվան կապակցությամբ, Մարուան Ֆելայնին՝ որակազրկման պատճառով, ինչպես նաև Անտոնիո Վալենսիան։ Փոխարենը մի շարք նորեկներ կան երիտասարդական թիմից։

«Մանչեսթեր Յունայթեդի»՝ Լոնդոն մեկնած կազմը. Դե Խեա, Սերխիո Ռոմերո, Պերեյրա, Օլոսանդ, Ջոնս, Տուանզեբե, Բայի, Դարմիան, Սմոլինգ, Միտչել, Բլինդ, Հերերա, ՄաքՏոմինեյ, Լինգարդ, Ուիլոք, Քերիկ, Մխիթարյան, Մատա, Ռունի, Մարսիալ, Ռեշֆորդ։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ