Հայտնի է Լա Լիգայից դուրս մնացած 3-րդ թիմը

Մայիսի 20-21-ը տեղի կունենան Իսպանիայի Լա Լիգայի 38-րդ տուրի հանդիպումները։ Շաբաթ օրը խաղում էին հիմնականում այն թիմերը, որոնք պայքար են մղում լիգայում իրենց տեղը պահպանելու համար։

Սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 2-2 խաղալով «Բետիսի» հետ՝ Խիխոնի «Սպորտինգը» դարձավ 3-րդ թիմը, որ լքեց Լա Լիգան։ Ավելի վաղ այդ բախտին էին արժանացել «Օսասունան» և «Գրանադան»։

Այս տուրից առաջ դեռևս իր տեղը լիովին չապահոված «Դեպորտիվոն» հաղթեց «Լաս Պալմասին» 3-0 հաշվով։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ