Հայտնի է Լա Լիգայի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստը և մարզիչը

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզման սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստն է Լա Լիգայում:

Նշենք, որ անցած ամսին ֆրանսիացին 4 հանդիպում է անցկացրել Իսպանիայի առաջնությունում՝ դառնալով 5 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Իսկ լավագույն մարզիչ է ճանաչվել Բիլբաոյի «Ատլետիկի» գլխավոր մարզիչ Էրնեստո Վայլվերդեն, որի թիմը անհաջող էր մեկնարկել մրցաշարում, սակայն վերջին ամսում հավաքել է ողջ ուժը բռունցքի մեջ ու տարել 4 հաղթանակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ