Հայտնի է Կլիչկո – Ֆյուրի ռևանշ-մենամարտի անցկացման օրը

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBA, WBO և IBO վարկածով աշխարհի չեմպիոն բրիտանացի Թայսոն Ֆյուրիի ու աշխարհի նախկին չեմպիոն ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյի միջև ռևանշ-մենամարտը նշանակվել է հոկտեմբերի 29-ին:

Sport Bild-ի տեղեկություններով՝ Կլիչկոյի մենեջեր Բերնդ Բենտեն հաստատել է տեղեկությունն այն մասին, որ ուկրաինացու ու բրիտանացու հետաձգված ռևանշ-մենամարտը կայանալու է հոկտեմբերի 29-ին Մանչեսթերում:

«Աշխարհի չեմպիոնի կոչման համար մենամարտը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին Մանչեսթեր Արենայում: Մնացածը մեզնից կախված չէ»,- կայքը փոխանցում է Բենտեի խոսքը:

Հիշեցնենք, որ բռնցքամարտիկների միջև ռևանշ-մենամարտը նախատեսված էր անցկացնել հուլիսի 9-ին, սակայն այն հետաձգվեց բրիտանացու վնասվածքի պատճառով:

Թայսոն Ֆյուրիի ու Վլադիմիր Կլիչկոյի միջև առաջին մենամարտը, որը տեղի ունեցավ անցյալ տարվա նոյեմբերին, մրցավարների միաձայն որոշմամբ ավարտվեց Ֆյուրիի հաղթանակով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ