Հայտնի է Կլասիկոն սպասարկող մրցավարի անունը

Հայտնի են դարձել Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի խաղերը սպասարկող մրցավարների անունները։

«Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպման գլխավոր մրցվար է նշանակվել Ալեխանդրո Հերնանդեսը։ Ընթացիկ մրցաշրջանում մրցավարն արդեն երկու անգամ սպասարկել է «Բարսելոնայի» մասնակցությամբ խաղերը։

Հունվարին կատալոնական ակումբը հաղթել է «Ատլետիկին» 3-1 հաշվով, իսկ փետրվարին՝ «Սելտային»՝ 6-1 հաշվով։

Հունվարին Հերնանդեսը նաև սպասարկել է «Ռեալ Մադրիդ» – «Էսպանյոլ» հանդիպումը, որն ավարտվեց «արքայական ակումբի» հաղթանակով՝ 6-0 հաշվով։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ