Հայտնի է Կանտեի հրաժարագինը

Ֆրանսիական Le Parisien-ը հայտնում է, որ «Լեսթերի» կիսապաշտպան Նգոլո Կանտեի հրաժարագինը կազմում է 25 մլն եվրո: Ֆուտբոլիստը «Աղվեսների» հետ պայմանագիր ունի մինչև 2019թ. և շաբաթական ստանում է 32000 եվրո:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Կանտեի նկատմամբ լուրջ հետաքրքրվածություն է ցուցաբերում ՊՍԺ-ն: Չնայած փարիզյան ակումբը կարող է իրեն թույլ տալ նման ծախսեր կատարել, սակայն ֆուտբոլիստի տրանսֆերը Փարիզ կարող է չկայանալ: Բանն այն է, որ Կանտեն ցանկանում է կարիերան շարունակել Անգլիայում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ