Հայտնի է Հայաստանի ջրացատկի առաջնության հաղթողը

Ավարտվել է ջրացատկի Հայաստանի առաջնությունը:

Աշտարակացատկերի Հայաստանի չեմպիոն է դարձել Վլադիմիր Հարությունյանը: 2-րդը Ազատ Հարությունյանն է և 3-րդ տեղում Գևորգ Ներսիսյանն է:

Լև Սարգսյանը ստիպված է եղել կիսատ թողնել մրցումները առաջնության ընթացքում ստացած վնասվածքի պատճառով, այս մասին հայտնել է ջրացատկի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը: Լևը նախապատրաստվում էր մասնակցել Եվրոպայի առաջնությանը, բայց վնասվածքը կարող է խանգարել:

«Լևը վնասվածքի պատճառով հանվեց մրցումներից: Վաղը նա բուժզննում կանցնի և պարզ կլինի վնասվածքի լրջությունը: Մենք Եվրոպայի առաջնությանն ենք նախապատրաստվում և նրա վնասվածքի լրջությունից է կախված՝ կմեկնենք թե ոչ: Տղաների ընդհանուր մասնակցությունը դրական եմ գնահատում: Ազատ Հարությունյանը շատ լավ հանդես եկավ: Գիտեք, մի հետաքրքիր բան կա. Լևն ու Վլադիմիրը հաղթողի կոչման համար միշտ մրցակցում են, իսկ Ազատը դուրս է այդ «լարվածությունից» և ցույց տվեց իր լավագույն թռիչքները»,- ասել է Չանդիրյանը:

Ջրացատկի Հայաստանի առաջնությունը կայացել է ապրիլի 25-27-ը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ