Հայտնի է ֆուտբոլի Արգենտինայի օլիմպիական հավաքականի կազմը

Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան ներկայացրել է ֆուտբոլի օլիմպիական հավաքականի կազմը, որը կմասնակցի Ռիոյի 2016թ. օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարին:

«Յուվենտուսի» հարձակվող Պաոլո Դիբալան չի ընդգրկվել ցանկում` ակումբի արգելքի պատճառով: Հավաքականը հիմնականում ձևավորվել է Արգենտինայի առաջնության ֆուտբոլիստներից, իսկ հարձակման գիծը գլխավորել է «Ատլետիկոյի» հարձակվող Լուսիանո Վիետոն:

1986թ. աշխարհի չեմպիոն Խուլիո Օլարտիչոեան, ով մինչ այդ մարզում էր երկրի Մ20 տարեկանների հավաքականը, կլինի օլիմպիական հավաքականի գլխավոր մարզիչը:

CmtweMGW8AAu0s0

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ