Հայտնի է դարձել Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստը

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՈՒԵՖԱ-ն:

Արգենտինացի ֆուտբոլիստը ՉԼ-ի խմբային փուլի 3-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի ժամանակ դարձավ հեթ-տրիկի հեղինակ: Վերջինս հավաքել է ձայների 38%-ը, գերազանցելով Ռիյադ Մահրեզին (20%) և Պիեր-Էմերիկ Օբամեյանգին (15%):

Լավագույն 5-ում հայտնվել են Մեսութ Օզիլը և Ջանլուիջի Բուֆոնը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ