Հայտնի է դարձել առաջին հայկական բասկետբոլային ակումբի անվանումը

Առաջին հայկական Բասկետբոլի ակումբ «Ուրարտուն» մրցելու է ռուսական Սուպերլիգայում, հայտնում են ՀԱՕԿ լրատվության բաժնից:

«Ուրարտու» բասկետբոլային ակումբը հիմնականում համալրված կլինի բասկետբոլի Հայաստանի հավաքականի անդամներով, կհրավիրվեն նաև արտասահմանցի բասկետբոլիստներ: Թիմը կմարզի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը:

Թիմն առաջին մարզումները կանցկանցի օգոստոսին «Միկա» մարզահամալիրում:

Դեռևս խորհրդային Հայաստանում կար տղամարդկանց «Ուրարտու» բասկետբոլային ակումբ: Այդ տարիներին «Ուրարտու» ակումբում է հանդես եկել նաև բասկետբոլի Հայաստանի հավաքականի ներկայիս մարզիչ Տիգրան Գյոկչյանը:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ