Հայտնի է ՉԼ-ի անցած շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի անունը

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեզ երկրպագուների քվեարկության արդյունքով ճանաչվել է Չեմպիոնների լիգայի անցած շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ, տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Ուրուգվայցի հարձակվողը հավաքել է ձայների 51 % -ը՝  գերազանցելով «Վոլֆսբուրգի» կիսապաշտպան Յուլիան Դրակսլերին  (19%) և «Բավարիայի» կիսապաշտպան Արթուրո Վիդալին  (16%), իսկ 4-րդ տեղում հայտնվել է ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը(14%):

Հիշեցնենք՝ Սուարեզը  ՉԼ-ի 1/4 եզրափակչում դուբլ է հեղինակել Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասը (2:1):

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ