Հայտնի է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի անունը

«Յուվենտուսի» պաշտպան Դանի Ալվեսը, որը «Մոնակոյի» դեմ պատասխան խաղում մեկական գոլի և գոլային փոխանցման հեղինակ էր դարձել, ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքում ճանաչվել է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ:

34-ամյա ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում 3 գոլի հեղինակ է դարձել, նախկինում բրազիլիացին նման արդյունավետություն չէր գրանցել:

Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում էր նաև Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն, որը մադրիդցիների կազմում միակ գնդակը ուղարկեց «Ատլետիկոյի» դարպասը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ