Հայտնի է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի անունը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին շրջանի հանդիպումների լավագույն ֆուտբոլիստը:

«Արքայական» ակումբը Մյունխենում պարտության մատնեց «Բավարիային» (1-2), իսկ պորտուգալացի ֆուտբոլիստի դուբլ ձևակերպեց:

ՉԼ-ի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում էին նաև Պաուլո Դիբալան («Յուվենտուս»), Կիլիան Մբապեն («Մոնակո») և Անտուան Գրիզմանը («Ատլետիկո»):

«Յուվենտուս»-«Բարսելոնա» խաղում Պաուլո Դիբալան դուբլ հեղինակեց: 2 գնդակ է խփել նաև «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեն, իսկ Անտուան Գրիզմանը վաստակել է 11 մետրանոց «Ատլետիկոյի» համար և իրացրել այն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ