Հայտնի է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի անունը

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ, տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Արգենտինացի հարձակվողը հավաքել է ձայների  38%-ը՝ շրջանցելով «Բավարիայի» կիսապաշտպան Ջոշուա Կիմիխին (27%), ինչպես նաև Ռիհադ Մահրեզին (15%): Լավագույն հնգյակում են հայտնվել նաև Արկադիուշ Միլիկը («Նապոլի», 9%) և Սերխիո Ագուերոն («Մանչեսթեր Սիթի», 6%):

Հիշեցնենք, որ Մեսին հեթ-տրիկ էր հեղինակել «Սելթիկի» դարպասը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ