Հայտնի է Բրազիլիայի հավաքականի նոր ավագի անունը

Իտալական «Ինտերի» պաշտպան Միրանդան փոխարինել է Նեյմարին Բրազիլիայի հավաքականի ավագի դերում:

Նեյմարը մեկ տարի առաջ էր ստացել ավագի թևկապը` Կառլոս Դունգայի որոշմամբ փոխարինելով Տիագո Սիլվային: Ու չնայած Օլիմպիական խաղերում Նեյմարի առաջնորդությամբ Բրազիլիան նվաճեց ոսկե մեդալներ, հավաքականի նոր գլխավոր մարզիչ Տիտեն որոշեց կարևոր պարտականությունը վստահել Միրանդային:

Մինչ այս էլ բրազիլական ֆուտբոլում հայտնի մի շարք անձինք պահանջում էին Նեյմարին հրաժարվել ավագի թևկապից: «Նրան չի համապատասխանում ավագ լինելը: Պելեն երբեք ավագ չի եղել: Ավագ չեն եղել նաև Գարինչան, Ռոնալդոն կամ Ռիվալդոն: Ինչու Նեյմարը պարտադիր պետք է ավագ լինի»,-այսպես էր մեկնաբանում իր կարծիքը նախկին հայտնի ֆուտբոլիստ ու մարզիչ Կառլոս Ալբերտոն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ