Հայտնի է «Բարսելոնայի» մրցակիցը Գամպերի գավաթում

«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հայտարարում է, որ ավանդական Գամպերի գավաթի համար այս տարի կմրցի իտալական «Սամպդորիայի» հետ:

Ընկերական բնույթ կրող այդ հանդիպումը կկայանա օգոստոսի 10-ին «Կամպ Նոու» մարզադաշտում: Այն նվիրված կլինի 1992թ. Չեմպիոնների գավաթում «Բարսելոնայի» առաջին հաղթանակին, որը թիմը նվաճել է հենց «Սամպդորիայի» դեմ պայքարում:

Գամպերի գավաթը ավանդական ընկերական մրցաշար է, որն անցկացվում է ամեն տարի` մրցաշրջանի մեկնարկից առաջ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ