Հայտնի է այն եվրոպական գրանդը, ով կխաղա MLS-ի բոլոր աստղերի թիմի հետ

Հայտնի է դարձել MLS-ի բոլոր աստղերի խաղում լիգան ներկայացնող թիմի մրցակիցը։ Օգոստոսի 2-ին կայանալիք խաղում MLS-ի բոլոր աստղերի թիմի դեմ կմրցի Մադրիդի «Ռեալը»։

Խաղը տեղի կունենա Չիկագոյում՝ «Սոլջիեր Ֆիլդ» մարզադաշտում։ Բոլոր աստղերի թիմի գործողությունները կղեկավարի Դավիթ Արշակյանի ու Բաստիան Շվայնշտայգերի թիմի՝ «Չիկագո Ֆայերի» մարզիչը՝ Վելիկո Պաունովիչը։

Առաջին անգամ բոլոր աստղերի թիմում հանդես է գալու թիմ Լա Լիգայից։ Նախկինում այս խաղում հանդես են եկել «Արսենալը», «Բավարիան», «Չելսին» և «Ռոման»։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ