Հայտնի է Արթուր Ալեքսանյանի գլխավոր մրցակցի անունը` Օլիմպիական ոսկու համար պայքարում

Ռուսաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական հավաքականի կազմը վերջնական տեսք է ստացել, հայտնում է ТАСС-ը:

Ստուգողական գոտեմարտերի արդյունքում Ռուսաստանի հավաքականի կազմը համալրել են Իբրահիմ Լաբազանովը /մինչև 59 կգ քաշային կարգ/, օլիմպիական չեմպիոններ Իսլամ-բեկ Ալբիևը /66 կգ/, Ռոման Վլասովը /75 կգ/, Դավիդ Չակվետաձեն /85 կգ/, Իսլամ Մագոմեդովը /98 կգ/ և Սերգեյ Սեմյոնովը /130 կգ/:

Նշենք, որ այս մարզիկներից գրեթե բոլորը հանդիսանում են Օլիմպիական ոսկու լուրջ հավակնորդներ: Մասնավորապես, 98 կգ քաշային կարգում, ըստ Վիվառո բուքմեյքերական ընկերության, Օլիմպիական ոսկու գլխավոր հավակնորդ Արթուր Ալեքսանյանին կարող է խանգարել հենց Իսլամ Մագոմեդովը, ում չեմպիոնության գործակիցը 3.8 է: Ռոման Վլասովն էլ տարիներ շարունակ Արսեն Ջուլֆալակյանի գլխավոր մրցակիցն է 75 կգ քաշային կարգում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ