Հայտնի է Արթուր Աբրահամի հերթական հակառակորդի անունը

Ինչպես արդեն հայտնի էր դարձել հայազգի պրոֆեսիոնալ բռնցաքամարտիկ միջին քաշային կարգում  նախկին երկակի չեմպիոն Արթուր Աբրահամը հուլիսի 16-ին մենամարտ կանցկացնի:

Աբրահամը ռինգ դուրս կգա Տիմ-Ռոբին Լիհուագի դեմ Բեռլինի «Մաքս Շմելինգ» մարզահամալիրում:

«Իմ նպատակը չեմպիոն տիտղոսը նորից նվաճելն է և ես ոչ մեկին թույլ չեմ տա կանգնել իմ ճանապարհին:

Թիմ-Ռոբին Լիհուագը  երիտասարդ և լավ  բռնցաքամարտիկ է, բայց նա կտեսնի, թե որքան դժվար է հասնել ինչ-որ բանի:

Ես երբեք չեմ թերագնահատում իմ հակառակորդներին և ես կնախապատրաստվեմ այնքան, որ դա կլինի իմ մարզավիճակի գագաթնակետը: Ցանկանում եմ մի կողմ դնել Ռամիրերսին պարտվելուց հետո հիասթափությունս և ապացուցել, որ ես դեռ շատ բանի եմ ընդունակ: Ապագան եմ տեսնում, որտեղ առաջին հերթին հաղթանակ եմ տոնում հուլիսի 16-ին»,-նշել է Արթուր Աբրահամը:

23-ամյա նորվեգացի բռնցքամարտիկը ևս անդրադարձել է Աբրահամի հետ սպասվող մենամարտին:

«Ես շատ ոգևորված եմ, որ ինձ նման հնարավորություն է ընձեռնվել: Աբրահամը տարիներ շարունակ փայլել է չեմպիոնի պատվադանին, սակայն ես չէի համաձայնվի այս մենամարտին, եթե կասկածեի հաղթանակիս վրա: Նա կարող է պարտության մատնվել և ես գալիս եմ Բեռլին՝ հաղթելու»:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ