Հայտնի է «Արսենալի» նոր ավագի անունը

«Արսենալի» պաշտպան Պեր Մերտեզակերը կդառնա լոնդոնյան ակումբի ավագը, հայտնում է Goal.com-ը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Զինագործների» ավագ Միկել Արտետան ավարտեց կարիերան և ընդգրկվեց «Մանչեսթեր Սիթի» մարզչական շտաբում:

2-րդ ավագը լինելու է Լորան Կոսելնին: Իսկ Մերտեզակերի և Կոսելնիի բացակայության դեպքում ավագի թևկապը կկրի Պետր Չեխը կամ էլ հարձակվող Տեո Ուլկոտը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ