Հայտնի է Արսեն Ջուլֆալակյանի մրցակիցը որակավորման փուլում

Օգոստոսի 14-ին կսկսվի հունահռոմեական ոճի ըմբշամարտի տղամարդկանց մրցաշարը: Մինչև 75 կգ քաշային կարգում պայքարի մեջ կմտնի հայ ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը:

Արսեն Ջուլֆալակյանի մրցակիցը որակավորման փուլում Բուլղարիան ներկայացնող Դանիել Տիխոմիրով Ալեքսանդրովն է: Այս զույգում հաղթանակ տանելու դեպքում հայ ըմբիշը դուրս կգա 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի Պետեր Բաքսի /Հունգարիա/ – Կառլոս Անդրես Մունյոս Յարամիլյո /Կոլումբիա/ զույգի հաղթողի հետ:

Հայտնի է նաև, որ Արսեն Ջուլֆալակյանն ընդգրկված է ցանցի ներքին մասում ու մինչև եզրափակիչ չի կարող հանդիպել Օլիմպիական չեմպիոնի երկու գլխավոր հավակնորդների` Ռոման Վլասովի ու Կիմ Հյոն Վուի հետ, ովքեր հենց առաջին գոտեմարտում հանդիպելու են միմյանց: Փոխարենը, քառորդ եզրափակչում Ջուլֆալակյանը կարող է հանդիպել մեկ այլ հավակնորդ, ղազախ Դոսժան Կարտիկովի հետ:

Ե՞րբ են գալու մեդալները. Հայ հունահռոմեականների ելույթների ժամանակացույցը

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ