Հայտնի են Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդները

Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է այն մասնագետներին, որոնք կպայքարեն ազգային ընտրանու ղեկին անցնելու համար:

Հավակնորդներից մեկը «Սա Պաուլուի» գլխավոր մարզիչ Էդգարդո Բաուսան է: Նա կարողացել է իր ղեկավարած թիմին դուրս բերել Լիբերտադորեսի գավաթի կիսաեզրափակիչ:

2-րդ թեկնածուն «Էստուդիանտեսայի» նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Միգել Անխել Ռուսոն: Վերջինս անցած տարվանից ի վեր գործազուրկ է:

3-րդ և գլխավոր հավակնորդը Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն է: Արգենտինայի ֆեդերացիայի նախագահ Արմանդո Պերեսը մտադիր է անձամբ հանդիպել իր հայրենակցին և առաջարկել մարզչի պաշտոնը:

 

 

 

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ