Հայտնի է «Արարատի» նոր գլխավոր մարզչի անունը

Երևանի «Արարատը» կգլխավորի ակումբի նախկին լեգենդար ֆուտբոլիստ ու մարզիչ Արկադի Անդրեասյանը, հայտնի է դարձել Վիվառո Նյուզին: Շաբաթ օրը Ձորաղբյուրում «Արարատն» առաջին մարզումն է անցկացրել Անդրեասյանի գլխավորությամբ: Թիմը երկկողմանի խաղ է անցկացրել:

Արկադի Անդրեասյանը վերջին շրջանում եղել է Ֆրանսիայում՝ հետևելու ԵՎՐՈ-2016-ին: Այդ ընթացքում էլ նա հանդիպել և համաձայնության է հասել «Արարատի» ղեկավարության հետ:

Նշենք, որ Արկադի Անդրեասյանը նախկինում 5 անգամ զբաղեցրել է «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնը, իսկ 2009թ. հանդիսացել է նաև ակումբի փոխնախագահ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ