Հայտնի է ԱՊԼ-ի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստի անունը

Անգլիայի առաջնության երկրպագուների քվեարկության արդյունքում որոշվել է օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստը:

Առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը(41%): Բելգիացի ֆուտբոլիստը ԱՊԼ-ի առաջին 3 տուրերում դարձել է 2 գոլի հեղինակ:

2-րդ տեղում «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անտոնիո Վալենսիան է(34%), որը ներկայումս հաջող է հանդես գալիս աջ կիսապաշտպանի դիրքում, իսկ 3-րդ տեղում հայտնվել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգը(17%):

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ