Հայտնի է ԱՊԼ-ի նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի անունը

«Չելսիի» կիսապաշտպան Վիկտոր Մոզեսը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի նոյեմբեր ամսվա լավագույն  ֆուտբոլիստ:

Նշենք, որ քվեարկությանը մասնկացել են ավելի քան 40,000 երկրպագու և նրանցից  18,756-ը ընտրել է լոնդոնյան ակումբի կիսապաշտպանին: 2-րդ տեղում է «Սուոնսիի»  ֆուտբոլիստ Գիլֆի Սիգուրդսոնը (7,791 ձայն): Իսկ եռյակը եզրափակել է «Ուոտֆորդի» ֆուտբոլիստ Նորդին Ամրաբատը:

Նշենք, որ նոյեմբերին Մոզեսը 3 հանդիպում է անցկացրել ԱՊԼ-ում և աչքի է ընկել է մեկ գոլային փոխանցմամբ:

Տեղեկություններ կան, որ «Չելսին» մտադիր է նոր պայմանագիր առաջարկել 25-ամյա ֆուտբոլիստին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ