Հայտնի է ԱՊԼ-ի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչը

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ:

Հոկտեմբեր ամսին լոնդոնյան ակումբը տարել է 4 հաղթանակ («Հալ Սիթի» 2-0, «Լեսթեր» 3-0, «Մանչեսթեր Յունայթեդ» 4-0, «Սաութհեմփթոն» 2-0):

«Ինձ համար մեծ պատիվ է այս մրցանակը ստանալը: Ես այն ուզում եմ կիսել իմ ֆուտբոլիստների և ողջ ակումբի հետ:  Առաջին անգամ եմ արտերկրում նման մրցանակի արժանանում»,-ասել է Կոնտեն:

11-րդ տուրից հետո «Չելսին» ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում 2-րդ տեղում և հետ է մնում առաջատար «Լիվերպուլից» 1 միավորով:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ