Հայտնի է «Ալաշկերտի» մրցակիցը Չեմպիոնների լիգայում

Այսօր կայացել է Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի վիճակահանությունը:

Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտին» բաժին է հասել Անդորայի չեմպիոն «Սանտա Կոլոման»:

Նշենք, որ այս ակումբը քաջ հայտնի է հայ երկրպագուին, քանի որ 2 տարի առաջ Չեմպիոնների լիգայի առաջին փուլում մրցել է «Բանանցի» հետ և դուրս թողել հայկական ակումբին պայքարից:

Հանդիպումները կկայանան հունիսի 28/29-ին և հուլիսի 5/6-ին:

Եթե «Ալաշկերտին» հաջողվի հաղթահարել առաջին փուլի արգելքը, ապա 2-րդ փուլում Հայաստանի չեմպիոնը որպես մրցակից կստանա Թբիլիսիի «Դինամոյին»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ