Հայտնի է՝ որքան գումար կստանա վան Գալը «Ման Յունայթեդից»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալը, որի պաշտոնանկության մասին տեղեկացրեցինք քիչ առաջ, կստանա 5 միլիոն ֆունտ փոխահատուցում:

«Կարմիր ստանաների» ղեկավարությունը կվճարի վերոնշյալ գումարը հոլանդացու հետ պայմանագիրը վաղաժամ խզելու համար:

Հիշեցնենք՝ վան Գալը անցել էր «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկին 2014 թվականին և կնքել էր 3 տարվա պայմանագիր: Հոլանդացի մասնագետի հետ կհեռանա նաև Ռայան Գիսգը, որը վան Գալի օգնականն էր:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ