Հայտնի են Եվրո 2016-ի ամենաբարձր և ամենացածր վարձատրվող մարզիչները

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը այս տարի Ֆրանսիայում անցկացվող Եվրոպայի առաջնության ամենաբարձր վարձատրվող մարզիչն է: «3 առյուծների» գլխավոր մարզիչը ստանում է տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձ:

Իսկ 2-րդ տեղում է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն 4.1 միլիոն եվրո տարեկան եկամուտով, եռյակը եզրափակում է  Թուրքիայի հավաքականը գլխավորող  Ֆատիհ Տերիմը՝ 3.5 միլիոն եվրոյով:

Վերոնշյալ մասնագետներին հաջորդում են Յոհայիմ Լյովը (Գերմանիա, 3.2 միլիոն եվրո) և Վինսենտե դել Բոսկեն (Իսպանիա, 3 միլիոն եվրո):

Ամենացածր աշխատավարձը Եվրոպայի առաջնության մասնակից երկրների մարզիչներից ստանում է Ռումինիայի հավաքականը մարզիչ Անխել Իորդենեսկունն (120 հազար եվրո):

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ