Հայտնի է՝ ով կսպասարկի Եվրո 2016-ի եզրափակիչը

Անգլիացի մրցավար Մարկ Կլատենբուրգը, ով այս տարի սպասարկել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Ռեալ Մադրիդ» – «Ատլետիկո Մադրիդ» մրցավեճը, նշանակվել է Եվրո 2016-ի եզրափակիչ Պորտուգալիա – Ֆրանսիա խաղի գլխավոր մրցավար:

Մարկ Կլատենբուրգին կօգնեն Սայմոն Բեկն ու Ջեյկ Կոլինը: Գլխավոր մրցավարի հավելյալ օգնականները կլինեն Էնտոնի Թեյլորն ու Անդրե Մարիները, իսկ պահեստային մրցավարը կլինի հունգարացի Վիկտոր Կաշայը:

Հիշեցնենք, որ խաղը տեղի է ունենալու Սեն Դենիի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում և մեկնարկելու է Երևանի ժամանակով 23:00-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ