Հայտնի է՝ ով կփոխարինի Ջո Հարտին Անգլիայի հավաքականում

«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ջո Հարտը վնասվածք ստացավ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղի ժամանակ ու չի կարողանա օգնել Անգլիայի հավաքականին, ու նրա փոխարեն ազգային թիմ է հրավիրվել «Բարնլիի» դարպասապահ Թոմաս Հիտոնը։

«Իհարկե, շատ ցավալի է, որ Ջո Հարտը ու Ռահիմ Ստերլինգը վնասվածքներ ստացան, ինչի պատճառով չեն կարողանա խաղալ Գերմանիայի ու Հոլանդիայի հավաքականների հետ։

Նրանք մեր հավաքականի համար կարևոր ֆուտբոլիստներ են, ու ես նրանց շուտափույթ ապաքինում եմ մաղթում։ Հիտոնը արդեն մի քանի անգամ հրավիրվել է հավաքական, ու շատ ուրախ կլինեմ նրան նորից այստեղ տեսնել»,- ասել է Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ