Հայտնի է՝ որքան կստանա «Սևիլիան» Եվրոպայի լիգայի գավաթը նվաճելու համար

«Սևիլիան», որը երեկ Եվրոպայի գավաթի եզրափակչում 3-1 հաշվով պարտության մատնեց  «Լիվերպուլին» և 3-րդ անգամ անընդմեջ նվաճեց ԵԼ-ի գավաթը, կստանա մոտ 6,5 միլիոն եվրո:

Բացի այդ, իսպանական ակումբը կմասնակցի ՈՒԵՖԱ Սուպեր գավաթին, որտեղ կմրցի Չեմպիոնների լիգայի  հաղթողի՝ «Ռեալի» կամ «Ատլետիկոյի» հետ: Այս  մրցաշարին մասնակցելու համար Ունայ Էմերիի ղեկավարած թիմը կստանա ևս 3 միլիոն եվրո:

Սակայն ամենամեծ գումարը «Սևիլիան» կստանա ՉԼ-ի խմբային փուլի մասնակցության ուղեգիր նվաճելու համար: Եթե նույնիսկ թիմի պարտվի 6 խաղ թիմին կվճարեն 12 միլիոն եվրո:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ