Հայտնի է՝ որքան գումարի դիմաց «Ռեալը» պատրաստ կլինի վաճառել Մորատային

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը արդեն որոշել է, թե որքան գումարի դիմաց է պատրաստվում վաճառել հարձակվող Ալվարո Մորատային, ով ներկայումս հանդես է գալիս «Յուվենտուսի» կազմում:

Ըստ Sport.es-ի , ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Ռեալը» կօգտագործի Մորատային վերադարձնելու հնարավորությունը ՝ վճարելով թուրինյան ակումբին 30 մլն եվրո, որից հետո կվաճառի նրա տրանսֆերը 52 մլն եվրոյից ոչ պակաս:

Իսպանական լրատվամիջոցը նաև նշում է, որ «արքայական» ակումբում Մորատային չեն տեսնում որպես հիմնական կազմի ֆուտբոլիստ: Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվողին կապում են «Արսենալի», ՊՍԺ-ի, «Չելսիի» հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ