Հայտնի է՝ որքան է «Արսենալը» պատրաստ վճարել Մխիթարյանի դիմաց

«Արսենալը» ընթացիկ մրցաշրջանի անհաջող ելույթներից հետո ամրապնդել է հետաքրքրությունը Հայաստանի հավաքականի աստղի նկատմամբ, հաղորդում է talksport-ը:

Ըստ  Tutto Mercato-ի՝ «Զինագործները» արդեն բանակցություններ են վարում Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարության և Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի հետ: Լոնդոնյան թիմը պատրաստ է 23 միլիոն ֆունտ վճարել հայ կիսապաշտպանի համար և շրջանցել «Չելսիին» ու «Յուվենտուսին» ֆուտբոլիստի համար մղվող պայքարում:

27-ամյա ֆուտբոլիստը հիանալի մրցաշրջան է անցկացնում դորտմունդյան ակումբում՝ խփելով 18 գոլ 45 խաղերում:

«Իշամեղուները» արդեն ապահովել են իրենց տեղը Չեմպիոնների լիգայի խմբային փուլում և հույս ունեն այդ կերպ պահել Մխիթարյանին թիմում հաջորդ մրցաշրջանում ևս:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ