Հայտնի է՝ ինչու Սանշեսը չտեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»

Մյունխենի «Բավարիայի» գործադիր տնօրեն Կառլ-Հայնց Ռումենիգեն պատմել է, թե ինչպես է հաջողվել գնել 19-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստ Ռենատու Սանշեսի տրանսֆերը:

«Մենք գիտեինք, որ նա հստակ առաջարկ ուներ «Մանչեսթեր Յունայթեդից»: Սակայն «ՄՅՈՒ»-ը չէր կարող ֆուտբոլիստներ ձեռք բերել առանց գլխավոր մարզիչ նշանակելու: Այդ պատճառով մենք Մադրիդում հանդիպեցիինք Սանշեսի և նրա գործակալի հետ , որտեղ էլ պայմանագիր կնքեցինք»,-ասել է գերմանացին:

Հիշեցնենք՝ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Սանշեսը «Բենֆիկայից» տեղափոխվեց «Բավարիա»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ