Հայտնի է՝ երբ ՖԻՖԱ-ն կներկայացնի տարվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների իր վարկածը

ՖԻՖԱ-ն կընտրի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին: Նախորդ վեց տարիներին ՖԻՖԱ-ն տարվա լավագույն ֆուտբոլիստի ընտրությունը կատարել է France Football-ի հետ համատեղ, իսկ հաղթողին տրվել է «Ոսկե գնդակը», սակայն այս տարվա սեպտեմբերից կողմերը որոշել են ինքնուրույն ընտրություն կատարել, այսինքն՝ ՖԻՖԱ-ն առանձին մրցանակ կհանձնի, France Football-ը՝ առանձին:

Ինչպես տեղեկացնում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը, նոյեմբերի 4-ին կներկայացվի տարվա լավագույն ֆուտբոլիստ մրցանակին հավակնող 23 ֆուտբոլիստների անվանացուցակը: Հենց այդ օրվանից կսկսվի քվեարկությունը, որը կեզրափակվի նոյեմբերի 22-ին: Եզրափակիչ դուրս կգան թեկնածուներից 3-ը, որոնց անունները հայտնի կդառնան դեկտեմբերի 2-ին: Լավագույն ֆուտբոլիստը հայտնի կդառնա հունվարի 9-ին Ցյուրիխում:

Նշվում է, որ քվեարկությունն անցկացվելու է հետևյալ կարգով. 50 տոկոս որոշիչ դեր կկատարեն բոլոր հավաքականների ավագների ու գլխավոր մարզիչների ձայները, մյուս որոշիչ նշանակությունը կունենան օնլայն քվեարկության արդյունքներն ու աշխարհի շուրջ 200 լրատվամիջոցների տարբերակները:

ՖԻՖԱ-ն ընդհանուր կհանձնի հետևյալ մրցանակները՝

Տարվա լավագույն մարզիչ(տղամարդ)
Տարվա լավագույն մարզիչ(կին)
Տարվա լավագույն ֆուտբոլիստ
Տարվա լավագույն ֆուտբոլիստուհի
Պուշկաշի մրցանակ(տարվա ամենագեղեցիկ գոլի հեղինակը)
Երկրպագուների հատուկ մրցանակ
ՖԻՖԱ-ի խորհրդանշական հավաքական
Արդար խաղի մրցանակ(Fair Play)

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ