Հայտնի է՝ քանի տոմս կտրամադրվի «Այաքսին» և «Մանչեսթեր Յունայթեդին» Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղի համար

ՈՒԵՖԱ-ն հայտարարել է, թե Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղի քանի տոմս կտրամադրի «Այաքսին» և «Մանչեսթեր Յունայթեդին»  իրենց երկրպագուների համար:

Յուրաքանչյուր ակումբ կստանա 9500 տոմս, որը կարող է բաժանել իր երկրպագուներին: Եզրափակիչ խաղը հյուրընկալող «Ֆրենդս Արենա» մարզադաշտը կարող է տեղավորել մինչև 50000 հանդիսական: Բացի ակումբներին հատկացվող տոմսերից, ՈՒԵՖԱ-ն տոմսեր կտրամադրի նաև խաղի կազմակերպիչներին, ազգային ասոցացիաներին, առաջնության հովանավորներին և խաղը հեռարձակող ընկերություններին:

Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի եզրափակիչ «Այաքս» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը տեղի կունենա մայիսի 24-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Խաղը կմեկնարկի 22:45-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ