Հայտնաբերվել է Ռոնալդուի՝ լիճը նետած խոսափողը

Ջրասուզակները հայտնաբերել են Պորտուգալիայի ազգային հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ լիճը նետած խոսափողը:

Հիշեցնենք, որ Եվրո 2016-ի խմբային փուլի Պորտուգալիա – Հունգարիա խաղից առաջ CMTV պորտուգալական հեռուստաընկերության լրագրողը փորձել էր հարցազրույց վերցնել Ռոնալդուից, իսկ վերջինն այդքան էլ լավ հարաբերություններ չունի հեռուստաընկերության հետ: Արդյունքում Ռոնալդուն լրագրողի ձեռքից վերցրել էր խոսափողն ու նետել լիճը:

Ջրասուզակներ Պաուլո Մարտենսն ու Անտոնիո Բեսոնեն ժամանել են դեպքի վայր՝ Լիոն՝ լճի հատակից դուրս բերելով խոսափողը:

Հաղորդվում է, որ խոսափողն աճուրդի է հանվելու, որից ստացված գումարը նվիրաբերվելու է Մեդեյրայի մանկատանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ